Հայաստանի վարչապետի ու էներգետիկայի նախարարի դեմ պետք է 100-ական տարով քրեական գործ հարուցել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Մի՞թե «Նաիրիտի» 40 մլն դոլարի պարտքը վճարելու համար միջոցներ չկան: Պետք է վաճառե՞լ գործարանը: Այդ հսկայական տարածքում վարդեր ցանեք, կամ պոմիդոր ու վարունգ, միանգամից կփակեք այդ պարտքը: Իսկ եթե վերականգնե՞լ արտադրությունը: Ո՞վ է իրավունք տվել վաճառել գործարանը, որը կարեւորագույնն է երկրի համար: Ո՞վ է վաճառել «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերը».-հայտարարել է Մանուկյանը:

Նա ընդգծել է, որ «Նաիրիտը» մի քանի սեփականատեր է փոխել, սակայն արտադրությունը ոչ ոք չի բարեփոխել: «Ո՞վ է պատասխան տալու այդ ամենի համար»,-հայտարարել է Մանուկյանը: