Եգիպտոսի նոր վարչապետ է նշանակվել Իբրահիմ Մահլեբան, ով նախկինում զբաղեցրել է բնակարանների հարցերով նախարարի պաշտոնը:
Հաղորդվում է, որ Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրը Մահլեբին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել, քանի որ նախկին կառավարությունը մեկ օր առաջ ամբողջ կազմով հրաժարական էր տվել: Վարչապետը խոստացել է դա անել ամենակարճ ժամկետում, ապա կենտրոնանալ ահաբեկչության դեմ պայքարի վրա: Նոր պաշտոնում Մահլեբը փոխարինել է Հազեմ ալ-Բեբլավիին, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:
Նշենք, որ Իբրահիմ Մահլեբը նախկինում եղել է Ազգային ժողովրդավարական կուսակցության անդամ, որը ղեկավարել է Հոսնի Մուբարաքը, ով Եգիպտոսը ղեկավարել է մոտ 30 տարի:




























