Պատերազմող երկրի իշխանավորները պետք է լինեն վերագտնված մարդիկ՝ հերոսականի, ճակատագրի մարդը, որոնք լավ գիտեն մեր ժողովրդի ցավն ու վիշտը եւ արյամբ ձեռքբերված մեր անկախ պետականության արժեքը: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը («Ծաղիկ Ռուբո»):
«Այն ժամ կունենանք ոչ միայն երկրից չարտագաղթող ժողովուրդ, այլ նաեւ նրանց կողմից ընդունելի եւ սիրված իշխանություն: Մենք պետք է կարողանանք մարսել այն, ինչը որ ձեռք ենք բերել ազգովի, այսինքն արյամբ ձեռքբերված անկախությունը եւ այն պահպանելը դարձնենք մեր գերագույն նպատակը»,-ասել է նա:
«Կառավարության կողմից ԱԺ ներկայացված որոշ նախաձեռնություններով խաթարվել է երկրի քաղաքական անդորրությունը եւ կոտրել այն ժողովրդի ոգին, որի արյամբ է ընդգծված մեր հայրենիքի սահմանը, կաներ միայն նմանատիպ կառավարությունը, որի անդամներից շատերի ընտանիքներում ժամանակին չի թեւակոխել պատերազմի բոթը կամ մերձավորի վիշտը: Վերջապես հասկանալ է պետք, որ նման կառավարության անդամներով՝ բացառությամբ ուժային կառույցների որոշ ղեկավար անդամներից, պատերազմի մեջ ներքաշված երկրում ոչնչի հասնել չենք կարող: Ի վերջո, ժողովուրդն ավելի ուժեղ է, քան ամեն մի պարտադրված կարիք կամ թե կառավարություն ձեւավորող ամեն մի չարդարացված մոդել: Պարզապես հաղթանակած ժողովրդի մտածելակերպն ու դիրքորոշումն է այդպիսին, իրենց կյանքի ճակատագրողների նկատմամբ ունեցած հավատի»,-ասել է նա:



























