«Ֆեյսբուքի» օգտատերերի նամակները, որոնք ուղարկվում են նրանց @facebook.com հասցեին, կվերահասցեավորվեն օգտատիրոջ այն անձնական էլ-փոստի հասցեին, որով նա գրանցվել է սոցկայքում: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի մարտի սկզբից:

«Այս փոփոխությունն արվում է, որովհետև մարդկանց մեծ մասը չի օգտագործում իր ֆեյսբուքյան էլ-փոստի հասցեն»,- ասել է Facebook-ի մամուլի խոսնակը:

Ծառայությունը ստեղծվել էր 2010թ., որպեսզի հեշտացներ օգտատերերի շփումը` տրամադրելով փոստային արկղ, որտեղ կհավաքվեին Facebook-ով ուղարկված բոլոր նամակները, SMS հաղորդագրությունները և ծանուցումները: Սակայն, էլ-փոստն իրեն չի արդարացրել։

Հետաքրքիր է, որ այս փոփոխության մասին Facebook-ը հայտարարեց Whats app-ի անակնկալ գնումից անմիջապես հետո: