Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 14.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին` Ուջան գյուղի մոտակայաքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածում (13-րդ կմ-ին) «ԶԻԼ» մակնիշի 18 UO 288 համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ` 43-ամյա Հ. Հ.-ը եւ ուղեւոր Ե. Մ.-ը հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: