Մոտ 30 տարի առաջ դիետիկ կոլայի սիրահար դարձած կինը մեծ Բրիտանիայից օրական 10 լիտր գազավորված ըմպելիքից է խմում: Իր կախվածության վրա նա ծախսել է նվազագույնը 225 հազար դոլար: 

Հինգ երեխաների մայր Ժաքի Բալանը սկսել է դիետիկ կոլա խմել 14 տարեկան հասակում ու այդ պահից ի վեր չի կարող կանգ առնել: Նրա 30-ամյա կախվածությունը երբեմն այնքան է սրվում, որ կինն ամսական մինչեւ 7500 դոլար է ծախսում ըմպելիքի վրա, հաղորդում է  Mirror Online-ը:42-ամյա Ժաքին օրական 10 լիտր կոկա-կոլա խմում ու խուճապի է մատնվում, եթե սիրելի ըմպելիքից չկա:Այս պահին կինը փորձում է ազատվել իր կախվածությունից, այդ թվում նաեւ հիպնոթերապիայի օգնությամբ, որպեսզի վերջ տա իր վատ սովորությանը: Բուժվել սկսել է այն բանից հետո, երբ չարաշուհմների հետեւանքով հալյուցինացիաներ է ունեցել, հաղորդում է FedPost.ru-ն:

Նա նաեւ խոստովանում է, որ չի կարողանում աշխատել, եթե պայուսակում նվազագույնը 2 կես լիտրանոց կոլա չի լինում:Ժաքին մշտական գլխացավեր է ունենում, երբեմն նաեւ հալյուցինացիաների պատճառով: Խախտվում է քունը, որը կոլայում պարունակվող կոֆեինի հետեւանք է, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ կինը մշտապես հոգնածություն է զգում: