Փետրվարի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ հանդես է եկել ելույթով դասախոսական կազմի եւ ուսանողության առջեւ։

Իր խոսքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակայությունները եւ դրանց իրականացմանն ուղղված ԼՂՀ արտաքին գործերի նախարարության գործունեությունը։ 

Կարեն Միրզոյանը նաեւ պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, այդ թվում՝ ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ։