Չինաստանի ամենակեղտոտ նահանգի՝ Հեբեյի բնակիչը դատի է տվել Շիցզյաչժուան քաղաքի շրջակա միջավայրի պահպանության բյուրոյին: Հայցվորը վստահ է, որ ստեղծված իրավիճակում իշխանությունները պարտավոր են փոխհատուցում վճարել նահանգի բոլոր բնակիչներին, որոնք տուժում են աղտոտված օդի պատճառով:
Հաղորդվում է, որ իր անձնական վնասը Լի Գույսինը գնահատել էն 10 հազար յուան (մոտ 1600 դոլար): Նա նշել է, որ օդի աղտոտվածության պատճառով ինքը ստիպված է լինում անընդհատ շորե դիմակներ եւ օդամաքրիչ սարք ձեռք բերել:
Նշվում է, որ սա առաջին նմանատիպ հայցն է ժամանակակից Չինաստանի պատմության մեջ: Դեռեւս հայտնի չէ՝ արդյոք դատարանը կընդունի հայցը, թե ոչ, հաղորդում է Meddaily-ը:




























