Ստարսբուրգում Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանը եւ ԵՄ խորհուրդը բարձր մակարդակի խումբ են ձեւավորել, որը կվերանայի ԵՄ ֆինանսավորման համակարգը, որն այժմ առավելապես կախված է անդամ երկրների վճարներից: Նոր մարմնյի գլխավոր խնդիրը, որը գլխավորել է Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Մոնտին, կլինի ճանապարհային քարտեզի մշակումը, ըստ որի ԵՄ-ն իր հիմնական եկամուտները կստանա սեփական աղբյուրներից:
«Վաղուց պետք է վերանայվեր գործող համակարգը: ԵՄ հիմնարար համաձայնագրերում նշվում է, որ ԵՄ-ի բյուջեն պետք է ֆինանսավորվի սեփական աղբյուրներից, բայց մենք նախկինի պես մնացել ենք բարդ ու հնացած սխեմայի հույսին, երբ փաստացի ամբողջությամբ կազմված է ազգային բյուջեների վճարներից»,-ասել է ստեղծված խմբի անդամ Մարտին Շուլցը:




























