Ուկրաինացի լրագրողներն այցելել են երկրի ՆԳ նախկին նախարար Վիտալի Զախարչենկոյի առանձնատուն, որն ունի ուղղաթիռի հրապարակ, թենիսի կորտ եւ առանձին տուն անվտանգության աշխատակիցների համար:
Զախարչենկոյի առանձնատան տարածքում մի քանի տներ կան, այն գտնվում է Կիեւից մոտ 27 կմ հեռավորության վրա, հաղորդում է LB-ն:
Առանձնատան միայն պարսպի երկարությունը հասնում է 300 մետրի, տան տարածքում նաեւ արհեստական լիճ կա:
Լրագրողներին չի հաջողվել մտնել եւ նկարահանել տան ներսը:
































