Կիեւի Պեչերյան դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին, հաղորդում է Censor.net-ը:

«Ստացվել է դատարանի ձերբակալման եւ դատարան բերելու մասին որոշումը»,-հնշել է Մախնիցկին:

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ ՆԳՆ-ն Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարել: Հետախուզում է հայտարարվել նաեւ երկրի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները 328 կողմ ձայներով կողմ են քվեարկել Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկության մասին որոշմանը: