Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 141 հասցեի դիմաց, այսօր՝ փետրվարի 25-ին, ժամը 07.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա Ալբերտ Սարուխանյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:




























