ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել 10 անձի նկատմամբ, ովքեր պատասխանատում են Ուկրաինայում բռնությունների համար: Այդ մասին «Ինտերֆաքս-Ուկրաինային» տված հարցազրույցում հայտարարել է բարձրաստիճան եվրոպական դիվանագետը:

Նրա խոսքով՝ անձանց ցուցակի նախագիծը դեռ քննարկվում է ու հայտնի չէ, թե երբ այն կհրապարակվի:Եվրոպական միության արտգործնախարարների խորհուրդը փետրվարի 20-ին համաձայնության է եկել պատժամիջոցներ կիրառել անձանց հանդեպ, ովքեր պատասխանատու են Ուկրաինայում զանգվածային անկարգությունների համար:«Ուկրաինայում իրադրության վատթարացմամբ ԵՄ-ն որոշել է վիզային ու ֆինանսական պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտման մեջ մեղավոր անձանց հանդեպ, ովքեր բռնություն եւ չափից ավելի ուժ են գործադրել»,- նշվում է նախարարների հայտարարության մեջ: