Միխայիլ Վարդանյանը նշանակվել է Բայկոնուրի եւ «Հարավային» տիեզերագիտական կենտրոնների տնօրեն: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Բայկոնուրի նախկին տնօրեն Եվգենի Անիսիմովը փետրվարի կեսերին աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել անձնական դրդապատճառներով:

Միխայլիլ Վարդանյանը ծնվել է 1959թ.-ի մարտի 20-ին Գրոզնի քաղաքում: 1981թ.-ին ավարտել է Ա.Ֆ. Մոժայսկու անվան ռազմանական ինժեներական ինստիտուտը, 1990-ժթ.-ին՝ Ֆ.Է. Դերժինսկու անվան ռազմական ակադեմիան:Մ.Յ. Վարդանյանի կյանքն ու գործունեությունը կապված է Բայկոնուրի հետ: 1981-2011թթ. տիեզերագիտական կենտրոնում նա ծառայություն է անցել ԽՍՀՄ ու Ռուսաստանի զինված ուժերի ինժեներական ու հրամանատարա-շտաբային պաշտոններում՝զորամասերից մեկի ինժեներից մինչեւ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Պետական 5-րդ փորձարարակն կոսմոդրոմի տնօրեն:Վերջին տարիներին Միխայիլ Վարդանյանն աշխատել է «ՎՆԻԻԷՄ» կորպորացիա» ԲԲԸ-ում որպես փոխտնօրեն, «Վերերկրային տնտեսական ենթակառույցի» տնօրեն: