47-ամյա գործարար Ստեպան Ճորոխյանը, ում սպանել են Սիմֆերոպոլում, դանակի 6 ու հրազենի 3 հարված է ստացել, հաղորդում է «Segodnya.ua»-ն:Գործարարի վրա հարձակվել են բազմաբնակարան շենքերից մեկի մուտքում: Ոստիկանության տեղական բաժանմունքի ներկայացուցչի տեղեկության համաձայն՝ կրակել են գլխին ու կրծքին:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ սպանության վարկածներից մեկը կարող է լինել գործարարի պարտքերը. լուրերի համաձայն՝ դրանք մեծ չափերի էին հասնում: Մոտ երկու ամիս առաջ այրել էին նրա մեքենան:Հայտնի է, որ Ճորոխյանը «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերն էր, որի մեջ մտնում են ռեստորանը, ակումբը, բիլիարդի սիրահը, ինչչպես նաեւ սաունան: Ձեռներեցն ամուսնացած էր, ուներ մեկ տղա ու մեկ դուստր:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Ստեպան Ճորոխյանը սպանվել էր սեփական տան մուտքում փետրվարի 24-ի երեկոյան Սիմֆերոպոլում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Պարզվում են սպանության դրդապատճառները եւ պայմանները, նշանակվել են փորձաքննություններ:































