Սիմֆերոպոլում Ղրիմի Գերագույն Ռադայի շենքի վրա ռուսամետ ակտիվիստները կախել են ռուսական դրոշ, հաղորդում է ՈւՆՆ-ը: Ռուսաստանի դրոշը գտնվում է շենքի կենտրոնական մուտքի մոտ «Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն Ռադա» գրառման ֆոնի վրա, նշում է ՈւՆԻԱՆ-ը:
Ուկրաինական ու ղրիմյան դրոշների դրոշափձղերը շենքի տանիքի վրա են:Նշենք, որ փետրվարի 25-ին Ղրիմի 300-500 բնակիչներ պիկետավորել էին Ղրիմի Գերագույն Ռադայի շենքը՝ պահանջելով ընդունել որոշում, որը ինքնավար հանրապետությանը կապահովեր անկախությամբ Ուկրաինայի կենտրոնական իշխանությունից:































