Քալիֆորնիացի ամուսնական զույգը 10 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ոսկեդրամների գանձ է գտել` սեփական տարածքում շան հետ զբոսնելիս:
Հաղորդվում է, որ ամերիկացիները ոսկեդրամներով լցված մետաղյա ժանգոտ ութ բանկաներն իրենց հողամասում հայտնաբերել էին դեռեււս անցյալ տարվա ապրիլին: Բանկաներում եղել էր XIX դ. կեսերի եւ վերջի 1,4 հազար մետաղադրամ: Դրամները հոյաապ վիճակում են: Այս մասին հայտնել են Kagin's ֆինանսական ընկերության ներկայացուցիչները, որոնք այժմ ներկայացնում են ամուսինների շահերը:
Գանձը հայտնաբերած երջանիկների անունները եւ հասցեն ընկերությունը չի նշում: Ըստ ընկերության ներկայացուցչի` ամոսինները վախենում են, որ հրապարակվելու դեպքում իրենց հողամասը կենթարկվի գանձ որոնողների ներխուժմանը, որոնք վնաս կհասցնեն տարածքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:




























