Ուկրաինայի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավագովը լուծարել է Ուկրաինայի ՆԳՆ-ի «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանումը: 

«2014 թ. փետրվարի 25-ի ստորագրել եմ թիվ 144  հրամանագիրը` ««Բերկուտ» քաղաքացիական անվտանգության ոստիկանական հատուկ ստորաբաժանումները լուծարելու վերաբերյալ (մանրամասները` վաղվա հատուկ ճեպազրույցում)», - Facebook-ի իր էջում հայտնել է Արսեն Ավագովը:

Նշենք, որ «Բերկուտը» լուծարել նախկինում առաջարկել էին Ուկրաինայի Գերագույն Ռադայի «Սվոբոդա» խմբակցության պատգամավորները, համապատասխան օրինագիծը գրանցվել էր փետրվարի 23-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավագովը ծառայողական քննություն էր նշանակել Ուկրաինայի ՆԳՆ-ի գլխավոր վարչությունների ղեկավարների նկատմամբ` մի շարք մարզերում բողոքի ցույցերի ժամանակ իրենց լիազորությունները չարաշահելու փաստով: