«Իրավունք» թերթը գրում է. ««Ուկրաինայի ժողովուրդն ուղղակի մեղք էր  Յանուկովիչի նման նախագահի ձեռքին»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով այս օրերին Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը։

«Ես ինքս երբեք Յանուկովիչին որպես նախագահ չեմ ընդունել, որովհետեւ նա այն ճանապարհը չէր անցել, որ պիտի նախագահ լիներ։

Պարզապես նրա բախտն է բերել։ Իսկ բախտը բերողների վերջը այն է, ինչ այսօր տեսնում ենք։  Յանուկովիչը, լինելով պատահական մարդ, ուզում էր իր իշխանությունը թելադրել ժողովրդին, իսկ նման բան չի լինում։ Որպես կանոն, պատահական մարդիկ, որոնք գալիս ու դառնում են երկրի ղեկավար, պատահականության սկզբունքով էլ հեռանում են։

Չեմ կարծում, որ Ուկրաինայում կատարված դեպքերը երբեւէ կարող են անդրադառնալ Հայաստանի վրա։ Տեսնենք քանի մասի է բաժանվում Ուկրաինան, հետո արդեն կերեւա՝ որ մասն է անդամագրվում ՄՄ-ին»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում