ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ցանկանում են, որպեսզի Ռուսաստանն Արեւմուտքի հետ օգնի Ուկրաինայի ժողովրդին` խաղաղ ճանապարհով իր ժողովրդավարական ձգտումները կյանքի կոչելու համար: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը: 

«Դա «զրոյական արդյունքով» խաղ չէ: Դա Արեւելքի դեմ Արեւմուտքի պայքարը չէ: Խոսքն այն մասին է, որ Ուկրաինայի ժողովուրդը իր ապագայի  ընտրությունն է կատարում: Մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի հետ, որպեսզի այս պահից սկսած իրադարձություններն Ուկրաինայում խաղաղ զարգանան»,- վստահեցրել է Քերրին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիվանագետները նորից են կրկնել, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը չեն դիտարկում որպես այդ երկրում ազդեցության մրցակցություն` «սառը պատերազմի» ոգով կամ էլ որպես «զրոյական արդյունքով խաղ», որտեղ կողմերից մեկն անպայման պետք է պարտվի: 

Նրանք նաեւ հայտնել են, որ իրենց երկրները դեմ  են լինելու Ուկրաինայի մասնատման ցանկացած փորձի:
«Ուկրաինայի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը շատ կարեւոր են», - ընդգծել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը: