Ղրիմի խորհրդարանում այսօր արտահերթ նիստ կգումարվի, որի ժամանակ կքննարկվի տարածաշրջանի իրավիճակը։ Սպասվում է, որ ինքնավարության Ռադայի շենքի մոտ զանգվածային երկու ակցիա կանցկացվի։
Դրանցից մեկին մասնակցելու են այն բնակիչները, որոնք տեղի իշխանություններից պահանջում են չընդունել Ուկրաինայի նոր ղեկավարությունը: Մյուսում` ղրիմ-թաթարական համայնքի ներկայացուցիչները, որոնք ողջունում են երկրում իշխանափոխությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանի մոտ հավաքվել էին հազարավոր մարդիկ: Ցուցարարները ռուսական դրոշն ամրացրել էին Գերագույն խորհրդի շենքի ճակատին: Այժմ այն հանվել է, շենքի տանիքին կախված են Ուկրաինայի եւ Ղրիմի դրոշները, հայտնում է «Մայակը»:




























