Արեւմտյան Ավստրալիա նահանգում տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ի սահմաններում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Ըստ ազգային սեյսմոլոգիական ծառայության տվյալի` էպիկենտրոնը գտնվել է Կալգուրի Բոուլդեր քաղաքից 30 կմ հեռվում, իսկ օջախը՝ 15 կմ խորությունում:

Ըստ նախնական տեղեկության` Կալգուրի Բոուլդերում զոհեր եւ ավերածություններ չկան, այնտեղ ապրում է 32 հազար մարդ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: