Ռուսաստանի Կալուգա քաղաքում ՆԳ վարչության սեփական անվտանգության աշխատակիցները ոստիկանի են ձերբակալել այն բանի համար, որ վերջինս աշխատանքից խուսափող քաղաքացիներին տեղեկանքներ է տվել, թե իբր նրանք ձերբակալվել են:
«Պարզվել է, որ ձերբակալվածը տեղի 5 բնակիչների 9 տեղեկանք է տվել, որ իբր նրանք վարչական կալանքի են ենթարկվել: Այդ տեղեկանքները քաղաքացիները ներկայացրել են իրենց աշխատավայրեր»,-հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Գերատեսչությունում նշել են, որ ոստիկանն ազատվել է աշխատանքից, նրա դեմ 9 քրեական գործ է հարուցվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























