Ուկրաինայի խորհրդարանի Խոսքի ազատության ու տեղեկատվության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Իգոր Միրոշնիչենկոն հայտարարել է, որ պետությունը պետք է ստեղծի խոսքի ազատության ու տեղեկատվության նախարարություն»:
Նա կարծում է, որ նման տեղեկատվական անվտանգության բացակայության պատճառով է, որ Ուկրաինան մեծ խնդիրներ ունի, որոնք վերածվում են տարածքային ամբողջականության խախտման ու քսենոֆոբիկ հայտարարությունների:
Բաից այդ, պատգամավորի կարծիքով՝ պետք է անմիջապես դադարեցվի հարեւան երկրի (Ռուսաստանի) քարոզչությունը: «23 տարի շարունակ Ուկրաինան մասերի են բաժանել՝ օգտագործելով տեղեկատվական տարածությունը, որն առայսօր երկրում ոչ ոք չի վերահսկում»,-ասել է քաղաքական գործիչը։ Այս մասին հաղորդում է «ՈւՆՆ»-ը:




























