Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Տառերի Պուրակի» մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարր ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Մ-3 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածից (24-րդ կմ) արգելափակումից ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «Քրայսլեր» մակնիշի 89 SS 088 համարանիշի ավտոմեքենան: