Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 25-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Երզնկյան փողոցի թիվ 4 շենքի 2-րդ մուտքում այրվում են էլ. հաշվիչներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.47-ին, մարվել՝ 19.55 -ին: Էլ. վահանակում այրվել է 22 էլ. հաշվիչ: