Հանրապետական կուսակցությունն այս շաբաթ Գործադիր մարմնի նիստ է հրավիրել փետրվարի 28-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Նա տեղեկացրեց, որ նիստը կսկսվի ժամը 18.00-ին, օրակարգը կձեւավորվի տեղում:

Իսկ թե ինչով է պայմանավորված նիստի ժամի փոխոխությունը, Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ դրանք նշանակվում են՝ ըստ իրենց հարմարության: