Չինաստանում ներկայումս կա 358 դոլարային միլիարդատեր եւ այդ ցուցանիշով Չինաստանը զիջում է միայն ԱՄՆ-ին՝ 481 մարդ: Երրորդ հորիզոնականում է Ռուսաստանը՝ 103 մարդ, որին հետեւում են Մեծ Բրիտանիան ու Հնդկաստանը: Այս մասին վկայում են չինական «Խուժուն» ամսագրի կողմից իրականացված հետազոտության տվյալները:

Պարբերականի տվյալներով՝ ամբողջ աշխարհում այժմ կա գրանցված  1867 միլիարդատեր՝ 414-ով ավելի, քան նախորդ տարի: Նրանց ընդհանուր հարստությունը 6,9 տրլն դոլար է:

Ինչպես նշվում է, ամերիկյան տնտեսության վերականգնումն ու IT- տեխնոլոգիաների շուկայի բումը միլիարդատերների քանակությունը ռեկորդային մակարդակի է հասցրել:

Մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսը կրկին պատկանում է «Մայքրոսոֆթի» հիմնադիր Բիլլ Գեյթսին՝ 68 մլրդ դոլար, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: