Ռուս հոկեյիստներին տեղափոխող օդանավը վթարային վայրէջք է կատարել Աստանայի օդանավակայանում:
CenterSouth ավիաընկերության Տու-134 օդանավը, որը Պերմ էր ուղեւորվել, Աստանայում վայրէջք է կատարել շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով:
Օդանավում գտնվել են հոկեյի «Մոլոտ» թիմը՝ 31 հոգանոց կազմով, ինչպես նաեւ անձնակազմի 12 անդամ: Տուժածներ չկան, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Այս պահին շարժիչի խափանման պատճառներն են փորձում պարզել: Չորեքշաբթի առավոտյան հոկեյիստներն «Էյր Աստանա» ավիաընկերության չվերթով ուղարկվել են Մոսկվա:




























