Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները պետք է ավելի սերտ կապեր հաստատեն Եվրամիության հետ:

«Ես մեծ հույսեր ունեմ, որ Ուկրաինան Եվրոպան կընտրի: Ինձ թվում է, որ Վրաստանի զարգացման ուղին պետք է այդ հարցում նրանց համար օրինակ ծառայի»,-ընդգծել է վարչապետը, հաղորդում է Գրուզիա- Online-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Վրաստանը նախաստորագրել էր ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: