Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված են Գիորգի Մարգվելաշվիլի հանդիպումները Հանրապետության բարձրագույն ղեկավարության եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:

Հայաստանի եւ Վրաստանի նախագահների նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո, Սերժ Սարգսյանը եւ Գիորգի Մարգվելաշվիլին ԶԼՄ-երի առջեւ հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Վրաստանի նախագահը փետրվարի 27-ին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին եւ հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին: