Քաղաքացի Պ. Ս.-ի հաղորդման հիման վրա, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` խոշոր չափի կաշառք պահանջելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գոր (ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով):

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ քաղաքացի Պ. Ս.-ի հաղորդման` 2012 թվականի դեկտեմբերին ՀՀ ոստիկանության բաժնի հետաքննիչը իր եղբոր եւ վերջինիս ընկերոջ վերաբերյալ նյութերին ընթացք չտալու դիմաց իրենից պահանջել է յուրաքանչյուրի համար խոշոր չափի գումար:

Կատարվում է նախաքննություն: