«Եռաբլուր» ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի հետ համատեղ, փետրվարի 25-ին, կազմակերպել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն։

Ի հիշատակ մեծ զորավարի՝ ՀՀԿ երիտասարդները ծաղկեպսակ դրեցին Անդրանիկի հուշարձանին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարեցին հոգեհանգստի կարգ` Զորավարի եւ հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո շուրջ 70 ՀՀԿ-ական երիտասարդ «Եռաբլուր» պանթեոնում իրականացրին մաքրման աշխատանքներ։

Երիտասարդները կարեւոր են համարում նման միջոցառումները, քանի որ սա եւս մեկ առիթ է հիշելու եւ արժեւորելու հայրենիքի ազատության համար պայքարած հայ զորավարներին: ՀՀԿ-ականները վստահ են, որ նման միջոցառումները շարունակական են լինելու եւ կօգնեն հայրենասիրական ոգով դաստիարակելու հետագա սերունդներին: