Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները, փետրվարի 24-ին, ժամը 20.30-ին, Երեւանի Հասրաթյան փողոցի թիվ 14 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Արթուր Ք.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2013 թ. դեկտեմբերից մինչեւ այս տարվա փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում գործող խանութներից պարբերաբար կատարել է հագուստի գողություն:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: