Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, փետրվարի 24-ին, ժամը 22.30-ին, Արշակունյաց պողոտայում գտնվող խանութից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Ալֆրեդ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ժամը 21.00-ի սահմաններում խանութ սրահներից մեկից բաճկոնի գողանալիս բռնվել է խանութի աշխատակիցների կողմից:

Կատարվում է հետաքննություն: