Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը ինժեներական ուղղություններով առաջատար դիրք է զբաղեցրել է աշխարի լավագույն համալսարանների ցանկում: Այդ մասին ասվում է QS University Subject Rankings 2014-ի հետազոտությունում:

Հետազոտությունն ուղղված է երեսուն նախապատրաստական ուղղությունների՝ սոցիոլոգիայի, հոգեբանության, քաղաքականության ու միջազգային հարաբերությունների, դեղագործության, բժշկության, մաթեմատիկայի, իրավունքի եւ այլն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առել չորս չափանիշներ՝ ակադեմիական հանրության ու գործատուների կարծիքը, հոդվածի մեջբերման ու Հիրշի ինդեքսները:

Առաջատարներ են նաեւ ԱՄՆ Սթենֆորդի համալսարանը, Նյու Յորքի համալսարանը, Օքսֆորդի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը եւ այլն: