Լվովի քաղաքային կոմիտեի կոմկուսի առաջին քարտուղար Ռոստիսլավ Վասիլկոն պատմել է կտտանքների մասին, որոնց ենթարկվել է Կիեւում՝  Եվրոմայդանի կողմնակիցների կողմից: Նա հաղորդել է, որ փետրվարի 22-ին մայդանցիները կտտանքների են ենթարկել իրեն Կիեւի Մարիինյան պուրակում: Նրա ոտքերի տակ ասեղներ են դրել, հարվածել փայտերով ու բռունցքներով, վնասել են նրա աջ թոքը, կոտրել երեք կողերը, քթի միջնապատը: Վնասել են նաեւ նրա գանգոսկրը: Նրան նաեւ կողոպտել են:

Կոմունիստը նաեւ հաղորդել է, որ հետապնդումների են ենթարկվում նաեւ իր մայրն ու երեխաները: Նա քաղաքական ապաստան է խնդրում այլ երկրում: Ներկայումս նա ծանր վիճակում Կիեւի հիվանդանոցներից մեկում է: