Երեւանի Խանջյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում, փետրվարի 25-ին, ժամը 22.30-ին, իրար են բախվել «Միցուբիշի Պաջեռո» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Միցուբիշի Պաջեռո»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: