Ստեփանավան-Լոռի-Բերդ ճանապարհի 2-րդ կմ-ին, այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել բանուկ մասից եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը` 29-ամյա Գրիգորի Վարդանյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: