Երեւանի Վ. Փափազյան եւ Հ. Էմինի փողոցների խաչմերուկում, փետրվարի 25-ին, ժամը 16.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























