Կանադայում 6,8 ուսանողներ կարգապահական տույժի են ենթարկվել՝ 2011-2012 ուս. տարվա քննությունները հանձնելու ժամանակ խաբեության դիմելու պատճառով: Այս մասին հայտարարել է CBC հեռուստաընկերությունը, որը համապատասխան հետազոտություն է անցկացրել 54 համալսարաններում:

Պատժված ուսանողների թվով առաջին հորիզոնականում է մայրաքաղաքի Կարլտոնյան համալսարանը՝ 607 դեպք: Ամենատարածված խախտումներն են գրագողությունը՝ 50%, հուշումներ՝ 22%, մեքենայություններ թեստերը գրելիս՝ 10%: Որոշ ուսանողների համար քննությունները հանձնել են ընկերները, ոմանք երկրորդ անգամ են հանձնել կուրսային աշխատանքները, որոնք գրվել են նախորդ տարի:

Ուսանողների հանդեպ ամենից հաճախ կիրառվող պատժատեսակը գնահատականների իջեցումն ու ժամանակավոր հեռացումն է:

Ինչպես նշվում է, անանուն հարցումների ժամանակ կեսից ավելին խոստովանել է, որ այսպես թե այնպես խարդախության են դիմել, ավելի լավ գնահատական ստանալու համար: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: