Մեքսիկայի մի քանի քաղաքներում բողոքի երթ են կազմակերպել կրկնեսների աշխատողները՝ կապված կենդանիներին ներկայացումներում օգտագործելու արգելքի հետ: Նրանք վանկարկել են «Չկա կրկես առանց կենդանիների»:

Կուերնավկա քաղաքում տեղի ունեցած երթի ընթացքում նրանք ցույց են տվել իրենց հմտությունը՝ պատմելով ավելի քան հինգ հրայուր կրկեսների ավանդույթների մասին ու հիշեցնելով, որ առաջին կրկեսներն այդ երկրում ստեղծվել են դեռեւս 250 տարի առաջ :

Նրանք պնդում են, որ կենդանիների իրավունքները չեն խախտվում, երբ նրանց օգտագործում են ներկայացումներում, սակայն ստուգումներն այլ պատկեր են բացահայտել: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: