Բացասաբար եմ վերաբերում նրան, որ ՀՀԿ խմբակցությունը տապալել է «Նաիրիտի» վերաբերյալ հանձնաժողովի նախագիծը: ԱՅս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Պարզ է, որ գործարանի շուրջ շատ մութ պատմությւոններ կան՝ կապված օֆշորի հետ, այդ հարցերին պատասխանել է պետք:
Ըստ նրա՝ խորհրդարանական մեծամասնության հայտարարությունն այն մասին, որ իրենք դեմ չեն հանձնաժողովի ստեղծմանը, սակայն եթե դա արվի հիմա, ապա դրա աշխատանքը արդյունավետ չի լինի: Նրանք հիմա բանակցում են «Ռոսնեֆտի» հետ, իսկ հանձնաժողովի աշխատանքը կխանգարի դրան: Վարդանյանը կարծում է, որ այդ մոտեցումը ճիշտ չէ:
Պատգամավորը նաեւ ընդգծել է, որ «Նաիրիտը» կարող է որպես լավ ռեսուրս ծառայել արդյունաբերության զարգացան համար: Մինչ այդ, եթե «Նաիրիտը» սնանկ ճանաչվի, այն ժամանակ անհնար կլինի բացահայտել պատմության մութ կողմերը:



























