Ճապոնիայի կառավարությունը նոր օրինագիծ է պատրաստել, որը կփոխի երկրի 1967թ.-ից գործող ռազմական արտահանման կանոնները:

Նոր կանոններով՝ ճապոնական պաշտպանական արդյունաբերական համալիրին կթույլատրվի զենք մատակարարել կոմունիստական երկրներին, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Jane's-ը:

Ճապոնիայի կառավարության գնահատմամբ՝ կոմունիստական երկրներին զենքի մատակարարման արգելքը  մտցվել էր 1946-1991թթ.՝ Սառը պատերազմի տարիներին: Արգելքը տարածվում էր նաեւ այն երկրների վրա, որոնք մասնակցում են միջազգային պատերազմական կոնֆլիկտներին: 1983թ.-ից արգելքը չէր տարածվում միայն ԱՄՆ-ի վրա:

Հիշեցնենք,  2013թ. Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր, որ երկրին անհրաժեշտ է «պասիվ պացիֆիզմից անցնել ակտիվի»:

 2015թ. Աբեն մտադիր է վերանայել Ճապոնիայի Սահմանադրության 9-րդ հոդվածը, որը երկրին արգելում է մասնակցել միջազգային պատերազմական կոնֆլիկտներին եւ կանոնավոր բանակ ունենալ: