Թուրքիայում քաղաքացին բնաթյան մեջ գտած գայլի ձագին տուն է տարել եւ կտրել ատամները։
Թուրքական IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանի Բահչեսարայի շրջանում ապրող Մ.Գ.-ն բնության մեջ գայլի ձագ է գտել եւ տուն տարել։ Այնուհետ հարեւանները բողոք են նրա դեմ՝ պնդելով, որ նա տանջում է գայլին։
Իրավապահները մեկնել են Մ.Գ.-ի տուն, վերցրել գայլին եւ տեղափոխել անասնաբուժական կլինիկիա, որտեղ պարզվել է՝ Մ.Գ.-ն կտրել է գայլի ատամները, որ իբր գայլը չկծի։
Մ.Գ.-ին զգուշացրել են, որ անթույլատրելի արարք է կատարել եւ պարտավորեցրել են վճարել 756 լիրա որպես վարչական տուգանք եւ 1 756 լիրա որպես փոխհատուցման գումար։




























