Ղրիմի թաթարները շրջափակել են Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի շենքը: Ցուցարարների ձեռքին կան Ուկրաինայի եւ Ղրիմի թաթարների ազգային դրոշներ: Նրանք վանկարկում են «Փառք հերոսներին», «Փառք Ուկրաինային», նաեւ «Ալլահ աքբար»:
Նշենք, որ Ղրիմի խորհրդարանի նախագահությունը փետրվարի 25-ին որոշում է կայացրել փետրվարի 26-ին ժամը 15:00-ին Գերագույն Ռադայի արտահերթ նիստ հրավիրել: Օրակարգում երկու հարց է. «Հասարակական քաղաքական իրավիճակը Ուկրաինայում եւ Ղրիմի Ինքնավար Հանարպետությունում» եւ «Ղրիմի Ինքնավար Հանրապետության կառավարության հաշվետվության մասին» հարցերը, հաղորդում է ЛІГА-ն:




























