Արմավիրի մարզի Սարդարապատ-Բամբակաշատ գյուղերի խաչմերուկում, փետրվարի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, իրար են բախվել «ԳԱԶ-32213» եւ «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենաները, վերջինս էլ բախվել է մայթեզրին կայանված «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԳԱԶ-32213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























