Վաղարշապատի Շահումյան փողոցում, փետրվարի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե 230» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: