Սեւան-Զովաբեր ճանապարհի 14-րդ կմ-ին, փետրվարի 25-ին, ժամը 19.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 53-ամյա Վազգեն Ա.-ն` «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:




























