Կապանի Բաղաբերդի թիվ 13 հասցեում գտնվող շենքի դիմաց, փետրվարի 25-ին, ժամը 08.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատարին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























